Լուրեր
ՀՀ ԱՆ. Մի հիվանդի պատմություն
15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:
Բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, վերջույթները` սառը։ Միաժամանակ պուլսը չի շոշոփվալ, սրտի զարկերը խլացած են եղել։
Ելնելով զուգահեռաբար իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալներից` հիվանդի մոտ ախտորոշվել է բազմակի վնասվածքներ, որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ներքին արյունահոսություն, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, III-IV աստիճանի հեմոռագիկ շոկ:
Ընդունվելուց կես ժամ չանցած` շտապ կարգով, ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է միջային որովայնահատում: Որովայնի խոռոչից մեծ քանակությամբ արյուն է հեռացվել: Վիրահատության ընթացքում կատարված զննման ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ ջնջխված է փայծախը, որը հեռացվել է: Միաժամանակ ձախից հետորովայնամիզային ծավալուն հեմատոման բացելիս պարզվել է, որ երիկամը պոկված է անոթային ոտիկից, ինչի պատճառով վերսկսվել է ուժեղ արյունահոսություն: Տեխնիկական մեծ դժվարություններով մասնագետներին հաջողվել է հեմատոմայի մեջ հայտնաբերել արյունահոսող անոթը և այն կարել որովայնային աորտայի մակարդակին: Ստիպված են եղել ձախ երիկամը նույնպես հեռացնել:
Վիրահատող բժիշկը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նշում է, որ արյան կորուստը կազմել է մոտ 4,5 լիտր, որը հավասար է երեխայի շրջանառվող արյան ծավալին: Վիրահատության ընթացքում փոխներարկվել է 12 լիտր արյան բաղադրամասեր և փոխարինող հեղուկներ:
«Գլխուղեղի համակարգչային շերտագրմամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ քունքային շրջանի ներհրված կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա և սալջարդի օջախներ կիսագնդերում, ինչպես նաև ձախից մեծ ոլոքի կոտրվածք։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը տղային վիրահատել են նյարդավիրաբույժները»,-պատմում է Նիկոլայ Դալլայքյանը` մանրամասնելով, որ ընդհանուր անզգայացումով կատարվել է հիվանդի ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում, Էպիդուրալ հեմատոմայի հեռացում, ներգանգային ճնշման ցուցչի տեղադրում: Զուգահեռ կատարվել է նաև ձախ սրունքի անշարժացում գիպսային լանգետով: Իսկ ձախակողմյան պլևրալ խոռոչում արյան կուտակումը (հեմոթորաքս) հեռացվել է պունկցիոն եղանակով:
Սակայն տղայի կյանքի համար պայքարն այդքանով չի ավարտվել։ Հուլիսի 6-ին հիվանդի մոտ ի հայտ են եկել աղիքային անանցանելիության և որովայնի խոռոչում բորբոքային երևույթների նշաններ, ինչի պատճառով կատարվել է կրկնակի որովայնահատում` կպումների անջատում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Զուգահեռ կատարվել է ձախ մեծ ոլոքի բեկորների փակ համադրում, արտաքին ֆիքսացիայի ձողային ապարատի տեղադրում:
Այժմ թե՛ հիվանդի ընտանիքը, թե՛ բուժանձնակազմը չեն մոռանում, թե որքան ծանր է անցել հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Տասն օր շարունակ տղան գտնվել է կոմատոզ վիճակում` արհեստական շնչառության ապարատին միացված: Մեծածավալ արյան կորստի և արյան փոխներարկման հետևանքով զարգացել է միակ երիկամի անբավարարություն, որը հաջողվել է հաղթահարել ամենաարդիական դեղորայքային բուժման շնորհիվ: Կատարվել են օրգան համակարգերի աշխատանքի լայն ծավալի հետազոտություններ և շեղումների համապատասխան դեղորայքային շտկումներ:
Մեկ ամիս ստացած բուժման արդյուքում հուլիսի 29-ին Սեյրան Մստոյանը դուրս է գրվել բարելավումով` պարզ գիտակցությամբ։ Տղան տեղաշարժվում էր հենակների օգնությամբ: Մստոյանների բազմանդամ ընտանիքը (Սեյրանից բացի նրանք ևս 6 երեխա ունեն) այսօր երախտիքի խոսքեր է հղում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժանձնակազմին և առաջին հերթին կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, տղային վիրահատած, բուժած և խնամած բժիշկներին ու բուժքույրերին։ Նրանք են` վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյան, ռեանիմատոլոգ Աննա Չոբանյան, վիրաբույժ Վանո Եգանյան, նյարդավիրաբույժ Ժիրայր Մալխասյան, վնասվածքաբան Գևորգ Ալոյան, վիրահատական բուժքույր Սիրանուշ Ասլանյան, ցավազրկող բուժքույր Սոնա Անտոնյան։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այն կարծիքին են, որ ինչպես շատ-շատերի, այնպես էլ` Սեյրան Մստոյանի կյանքը փրկվել է ողջ բուժանձնակազմի անձնուրաց աշխատանքի արդյունքում:
Ի դեպ, երեք և ավելի օրգանների զուգակցված ծանր վնասվածքների դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում մահացության ցուցանիշը հասնում է 85 տակոսի։ Սեյրան Մստոյանի մոտ ախտորոշվել էին բազմակի վնասվածքներ` որովայնի սալջարդ, փայծաղի պատռվածք, ձախ երիկամի անոթային ոտիկի պոկում, ներորովայնային մասիվ արյունահոսություն, հետորովայնամիզային հեմատոմա ձախից, կրծքավանդակի սալջարդ, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ III-IV աստիճանի, հետվիրահատական վաղ կպումային անանցանելիություն, մեծածավալ հետտրանսֆուզիոն երիկամային անբավարարություն, պոլիուրիկ ֆազա:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն